|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արցախում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին պետությունը տրամադրում է մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, Yerkir.am-ը տեղեկանում է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարության լրատվական ծառայությունից։
«Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել են Արցախի Հանրապետությունում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին` (63 տարին լրացած՝ չաշխատող, զավակ (այդ թվում՝ որդեգրված), ամուսին (բացառությամբ ամուսնու՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքի) և օրենքով սահմանված խնամակալ չունեցող անձանց) մեկ ամսվա պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով ապահովման համար ծանրոցների փաթեթավորման և տրամադրման աշխատանքները, որին միացել են «Արցախի կամավորների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ երիտասարդներ»: