Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԱԾ-ի, Ոստիկանության, մյուս բոլորի հայտարարությունները կարծես գրվել, ուղարկվել են Ադրբեջանից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը՝ մեկնաբանելով Գորիս-Կապան ճանապարհով ընթացքող մեքենայի երկու ուղևորներին ադրբեջանցիների գերեվարելու, և ՀՀ ԱԱԾ-ի կողմից դա երիտասարդների՝ ճանապարհից շեղվելու արդյունք որակելու հանգամանքերը։
«Այս էլ որերորդ դեպքն է, որ ՀՀ վարչախումբն արդարացնում է այդ հատվածում ադրբեջանցիների գործողությունները՝ սկսած այդ անցակետի տեղադրումից, որ նրանք սկսեցին արդարացնել այն դեպքում, որ դեռ չի եղել սահմանազատում, սահմանագծում, այդ հատվածը վիճելի էր նույնիսկ Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի միջև, ՀՀ վարչախումբը անդադար շեշտում է, որ Ադրբեջանի Հանրապետությունն իր տարածքում ինչ գործողություն ուզի՝ կանի»,-նկատեց Գեղամ Նազարյանը։
ՀՀ իշխանությունները նույնիսկ չդատապարտեցին ադրբեջանցիների կողմից երեխաներով ավտոբուսը կանգնեցնելը, ստուգելը, որն ինքնին ահաբեկչական գործողություն էր՝ ուղղված երեխաներին։ Բացի ՀՀ ՄԻՊ-ից պետական ոչ մի կառույց դրան չանդրադարձավ։ Ավելին, այնպես են ներկայացնում, կարծես՝ ամեն ինչ նորմալ է։
«Իսկ այս 2 երիտասարդաներին առևանգելու դեպքը, բոլորն էլ, ովքեր գիտեն այդ ճանապարհը, հասկանում են, որ այդ ճանապարհից շեղվելն անհնար է, այսինքն, ասֆալտից դուրս են եկել, փորձել են դաշտերո՞վ ճանապարհը շարունակել, թե՞ ոնց են շեղվել։ Իսկ ԱԱԾ-ի, Ոստիկանության, մյուս բոլորի հայտարարությունները կարծես գրվել, ուղարկվել են Ադրբեջանից։ Պետք է մեր ժողովուրդը այս ամենին ուշադրություն դարձնի»,-ասաց Գեղամ Նազարյանը։
Ադրբեջանցիները այդ ճանապարհին ամեն ինչ անում են, որ մեր ժողովրդին ստորացնեն, մեր ժողովրդին խեղճացնեն։
«Ո՞նց կարա պետությունը թույլ տա, որ իր քաղաքացիները անցնեն ադրբեջանցիների «թրի տակով»․ տեսակցիկները դրած, ֆիքսում են ցանկացած ավտոմեքենա՝ ի՞նչ ավտոմեքենա էր, քանի՞ բեռ տարավ, քանի՞սը բերեց, ամբողջը իրենք վերահսկում են։ Անգամ եթե մեր իշխանությունների հանցավոր քաղաքականության, կամ անգործության, կամ արկածախնդրության պատճառով ճանապարհի այդ հատվածն անցել է Ադրբեջանի վերահսկողությանը, դրանից հետո պետք է արգելվեր ընդհանրապես այդտեղից հայկական ավտոմեքենաների անցումը և իրենք շատ արագ լուծեին ուրիշ ձևով այդ հարցը»,-նշեց Գեղամ Նազարյանը։
Նա վստահ է, որ եթե երեկ երկու տղա են առևանգել, վաղը կարող են 10 երեխա առևանգել, հաջորդ օրը՝ սպանել, դա ադրբեջանցիներին բնորոշ գործելաոճ է, նրանք իրենց այդ գենը չեն կարող փոխել, իրենց թույլ տվեցիր, երես տվեցիր, անելու են․ իրենք բնույթով ավազակ են՝ կով են գողանում, ոչխար են գողանում, եթե տեսնում են՝ անպատիժ են, մարդ են գողանում, դա իրենց արյան մեջ է։
«Ասում է՝ իրենց տարածքն է, բա, պետությո՛ւն, քո գործառույթը ո՞րն է, որ բանակցես, առավել ևս կա միջնորդ Ռուսաստանը, որի հետ կարելի էր քննարկել ու հասնել նրան, որ այդ ճանապարհից ադրբեջանցին չի օգտվում, իրենց ոչ մի տեղ տանող ճանապարհ է դա, դա Հայաստանի ճանապարհն է, այն էլ՝ Իրանը Հայաստանին կապող ճանապարհը, այդ ճանապարհը չանցներ ադրբեջանցներին»,-ասաց Գեղամ Նազարյանը։
ԱԺ ընդդիմության պահանջը անհապաղ քննարկումներ սկսել ադրբեջանական այս անցակետի տեղդրման հարցով, որի կմասնակցեն ԱԱԾ, Ոստիկանության պետերը, Գլխավոր դատախազը, այդպես էլ իշխող թիմը չբավարարեց։
«Իրենք անդադար տարբեր պատճառաբանություններով ձգձգեցին։ Գիտեմ՝ վերջնական նպատակը այդ հարցի տապալումն է, որովհետև գան, ի՞նչ ասեն։ Իրենք չեն ցանկանա պատասխանել մեր հարցերին, որովհետև մեր ամենապարզ հարցադրումը իրենք ընդունում են թշնամանքով, ագրեսիայով, կարծես մենք ենք այդ անցակետն այնտեղ կառուցել, և ոչ թե իրենց թողտվությամբ, իրենց նվերով՝ ադրբեջանական կողմը։ Սա է, անընդհատ տարբեր պատրվակներով ձգձգեցին»,-ասաց Գեղամ Նազարյանը։
Արդյոք ինքնանպատակ չէ՞ այս հացը քննարկել Նիկոլ Փաշինյանի թիմի հետ, որը բացահայտ հայտարարեց, որ այդ անցակետը Հայաստանի տարածքում չի գտնվում, այլ Ադրբեջանի, գեղամ Նազարյանը համարում է, որ ոչ, քանի որ մտադիր չեն քննարկել, զրուցել, իրենք հստակ պահանջներ են ներկայացնում։
«Տեսականորեն, մի պահ ընդունենք, որ Ադրբեջանը չէ, այլ բարեկամ մի երկիր, ասենք, Չեխիան կամ Սլովակիան, և մեր երկրի ճանապարհի մի փոքրիկ հատված, ասենք, ինչ-ինչ պատճառով անցնում է այդ տարածքով, այդտեղ մաքսակետ տեղադրելը տրամաբանական բացատրության մեջ չի տեղավորվում․ ասենք, ի՞նչ իմաստ կա, մի հատված, որ մտնում է ինչ-որ երկրի տարածք, դուրս է գալիս, այդտեղ մաքսակետ դնել․ առավել ևս այս դեպքում, երբ գործ ունենք թշնամի երկրի հետ»,-նշեց Գեղամ Նազարյանը։
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կամայականությունների հարցը դեռ չլուծած՝ Նիկոլ Փաշինյանի ցանկություն է հայտնել հանդիպել Էրդողանի հետ, որն էլ Սյունիքով միջանցք բացելու հարցն է բարձրացնում։ Գեղամ Նազարյանը համարում է, որ Էրդողանը հատուկ գաղտնազերծեց այս պատմությունը՝ Փաշինյանին հերթական անգամ ծաղրելու համար։
«Մեղրին իրենք չեն ուզում, իրենց խնդիրը Սյունիքը կիսող ճանապարհ է։ Նախիջևանից դեպի իրենց մյուս հատվածը միջանցքովուզում են Սյունիքը բաժանել երկու մասի․ այդ մասին Ալիևն էլ էր ասել։ Եվ նրանք ոչ թե «ճանապարհ» տերմինն են օտագործում, այլ «միջանցք»․ այսինքն, մենք Սյունիքի մի հատվածից մյուսն անցնելու համար ստիպված պետք է լինենք թույլտվություն հարցնել մեր թշնամիներից՝ անցնե՞նք մյուս տարածք, թե՞ չանցնենք»,-ասաց նա։
Գեղամ Նազարյանը համարում է, որ սրանք շատ կարևոր հարցեր են, որոնց պետք է հանրային մեծ ուշադրություն սևեռվի։
Աննա Բալյան