կարևոր
3739 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-28 11:10
Քաղաքական

«Մեղադրանքը սխալ է». Ալեն Սիմոնյանի քաղաքական հրահանգն ուժայիններին. «Ժողովուրդ»

«Մեղադրանքը սխալ է». Ալեն Սիմոնյանի քաղաքական հրահանգն ուժայիններին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ուժային կառույցները մանրադրամ են դարձել իշխող ՔՊ-ի ձեռքին. նախ պատգամավոր Արսեն Թորոսյանը դատախազությանն ու մյուս իրավապահներին ոչ օբյեկտիվութան և ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ մեղադրեց, երեկ էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «սխալ հանեց» ՀՀ քննչական կոմիտեին:

«Ես վստահ եմ, որ մեղադրանքը սխալ է, իմ բարեկամի վերաբերյալ գործի մասով ժամանակի ընթացքում պարզ կդառնա, որ սխալմունք է տեղի ունեցել: Իմ բարեկամին վերագրվող արարքն ապացուցվելու է, որ որևէ ձևով հիմնավորված չէ …», – լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով իր եղբոր կնոջ հետ կապված քրեական գործի մասին հարցերին։

Այսինքն, Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցը սխալմամբ է Ալեն Սիմոնյանի հարսին մեղադրանք առաջադրել «մեդադրանքը սխալ է» ըստ ԱԺ նխագահի: Իսկ քննության նկատմամբ հսկողություն իրականացնող գլխավոր դաախազ Աննա Վարդապետյանը, ում որոշմամբ ԱԺ նախագահի հարսը կալանքից ազատվեց, չի կարողանում ապահովել այդ գործի քննության օրինականությունն ու օբյեկտիվությունը: Քաղաքական այս «բեսպրեդելի» և ուժայիններին քաղաքական ուղղորդումներ անելու կոնկրետ դեպքերի վրաբերյալ «ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց ՀՀ քննչական կոմիտեից: Ի պատասխան, լրատվական ծառայությունից հայտնեցին․
«Չենք մեկնաբանում. վարույթի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկատվությունն արդեն հնչել է Կոմիտեի կողմից»:

Բայց չմեկնաբանելը չի նշանակում, որ ՔՊ-ականները չեն ուղղորդում ուժայիններին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: