| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր առավոտից ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա իրականացնող առևտրականները, ովքեր իրենց դժգոհությունն էին հայտնում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններից, քիչ առաջ փակել էին Տիգրան Մեծի փողոցի` Հանրապետության հրապարակին հարող հատվածն ու Նալբանդյան փողոցի մի մասը: Դրա արդյունքում երթևեկությունը կաթվածահար էր եղել: Ցուցարարները սպառնում էին իրենց պահանջները չկատարելու դեպքում փակել նաև հրապարակ մտնող մյուս փողոցները:
Իրավիճակն այնքան էլ լարվել, որ հրապարակ էին ժամանել Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, նրա տեղակալ Վալերի Օսիպյանը:
Մինչ այդ քաղաքացիների հետ զրույցում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը քաղաքացիներից մեկին դիտողություն էր արել ագրեսիվ պահվածքի համար` ասելով. «Հո տեռորիստ չես»:
Սակայն, ինչպես պարզվեց, ոչ պակաս ագրեսիվ էին տրամադրված նաև իշխանության ներկայացուցիչները: Մասնավորապես` ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը բարկացավ կառավարության շենքի առջեւ ծառայություն իրականացնող ոստիկանների վրա և նրանց հրահանգեց քաղաքացիներից «մաքրել» փողոցը: «Փողոցը շտապ մաքրեք, շտապ: Բոլորին հանում եք դուրս»,- ասաց նա, ապա հրեց իրեն ընդդիմացող քաղաքացուն:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: