Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր ԱԺ-ում` 2015-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին` արտաքին քարոզչության մեջ պարտվելու մասին, ասաց, թե նախորդ տարի էլ ասում էին ճիշտ հակառակը, որ 30 հազար դոլար տրվել է քարոզչության համար, և այդքան գումարն ինչպես են ծախսել: Նալբանդյանը, բնականաբար, համաձայն չէր այն կարծիքի հետ, թե Հայաստանն արտաքին քարոզչության մեջ տանուլ է տալիս:
Նա նշեց, որ խնդիրներն առաջանում են միմիայն Ադրբեջանի հետ, քանի որ Ադրբեջանի ներկայացուցիչները բանակցությունների ժամանակ մի բան են ասում, սակայն, գնալով Ադրբեջանը, մեկ այլ բան անում: Ըստ նախարարի` Ադրբեջանը նույնիսկ շատ դեպքերում «պարտիզանական պատերազմ է տանում տարբեր միջազգային կառույցներում»:
«Այս ամենը համապարփակ գործընթաց է, և առանց նույն քարոզչության գործընթացի, փորձի, դիվանագիտական ջանքերի, բնականաբար, գալիս ենք այն համոզման, որ մեր դեպքում ինչ ստանձնում, անում ենք»,- ասաց Նալբանդյանը: