Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յուրի Խաչատուրովը դեռևս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է և, քանի դեռ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում չի կայացրել նրա փոխարինման վերաբերյալ, նա շարունակում է մնալ այդ պաշտոնին. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Ըստ նրա` նախկինում եղել է այնպես, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վաղաժամ դադարեցրել է իր լիազորությունները և նրան փոխարինել է առաջին տեղակալը: Բալայանի խոսքով` կոնսենսուսի արդյունքում պետք է որոշվի, թե ով կփոխարինի Խաչատուրովին և ինչ ժամանակահատվածում:
«Մեր քայլն արդեն արել ենք` դիմել ենք ՀԱՊԿ գործընկեր երկրներին` առաջարկելով սկսել փոխարինման գործընթացը: Հայաստանը տրամադրված է նրան, որ որևիցե քայլ չպետք է անենք, որից կտուժի ՀԱՊԿ-ի հեղինակությունը, և մենք շահագրգռված ենք, որ ՀԱՊԿ-ը շարունակի իր բնականոն աշխատանքը: Սրա մասին տեղեկացրել ենք թե' հրապարակային, թե' մեր գործընկերների հետ շփումներում»,- նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը:
Տիգրան Բալայանի համոզմամբ` Հայաստանի ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում նպաստել է միայն այդ կառույցի ուժեղացմանը: «Կարևորագույն փաստաթղթերը ՀԱՊԿ-ում ընդունվել են հենց մեր նախագահությունների օրոք: Օրինակ` 2009-ին ՀԱՊԿ-ում մեր նախագահության օրոք ընդունվեց «Խաղաղապահ ուժերի ծառայության մասին» համաձայնագիրը»,- նշեց նա: