Ինչպես Հաճախ է պատահում մեր տիպի երկրներում, երբ մարդն ընկնում է դանակավորները շատանում են: Մինչեւ Բեգլարյանի պաշտոնանկությունը իշխանությունները՝ ՀՀ նախագահից սկասծ մինչեւ հարկային ծառայությունը, պատրաստ էին աչք փակել նրա բիզնես-գործունեության վրա: Այլ է հիմա: Բեգլարյանի հրաժարակնից անմիջապես հետո պետական կառավարման օղակները լայնամասշտաբ արշավ են սկսել նրա դեմ: Այսպես՝ «պլանի» տակ է հայտնվել ոչ միայն նրա բիզնեսը, այլեւ եղբայրը՝ Պետական գնումների գործակալության պետ Հակոբ Բեգլարյանը, որի պաշտոնանկության մասին պնդումներ կան: Բացի այդ, նրա գլխավորոծ գործակալությունում «հարկայինը»՝ Պետական գնումների կոմիտեն, «ստուգումներ» է սկսել: Բայց ստուգումներ իրականացվում են ոչ միայն նրա, այլեւ Գ.Բեգլարյանին պատկանող օբյեկտներում, այդ թվում՝ գումի փակ շուկայում, «Մետաքս գոլդ» հսկայական փակ տարածք ունեցող ոսկու փակ շուկան, որը Բեգլարյանը ստեղծել էր ի հակակշիռ «բաղնիքի» տեղում գործող ոսկու շուկայի: