կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-19 11:15
Քաղաքական

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներից կտուժի նաև Հայաստանը

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներից կտուժի նաև Հայաստանը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի մի շարք ընկերությունների եւ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների նոր շարքի մասին: Ընկերությունների թվում են «Ռոսնեֆտ» նավթային պետական հսկան, որի ղեկավար Սեչինը Ռուսաստանի իշխանության ստվերային կարդինալներից մեկն է, նաեւ՝ «Գազպրոմբանկը», որն ըստ էության կարելի է համարել «Գազպրոմի» գանձարանը: Կան եւս մի քանի ընկերություններ, սակայն հայաստանյան տեսանկյունից այս երկու սուբյեկտների հանդեպ պատժամիջոցները շատ հետաքրքրական են ու առավել արժանի ուշադրության, քանի որ Հայաստանում այս երկու ընկերություններն ունեն ահռելի ներկայացվածություն եւ դերակատարում եւ՛ տնտեսական կյանքում, եւ՛, ըստ էության, ռուսական քաղաքական ազդեցության տարածման ու պահպանման առումով:

 

Ահա այս իմաստով ամերիկյան նոր պատժամիջոցների կիրառումն ըստ էության կարող է էական ազդեցություն թողնել նաեւ Հայաստանի վրա՝ կապված այն հանգամանքի հետ, թե այդ ընկերությունների, այսպես ասած, կրելիք վնասներն ու կորուստները ինչ ազդեցություն կունենան հայաստանյան նրանց գործունեության վրա:

 

Ոչ մի կասկած լինել չէր կարող, որ վաղ թե ուշ Ռուսաստանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցների կիրառումը ուղղակիորեն շոշափելու էր նաեւ Հայաստանի շահերը: Սկզբնական իմաստով այստեղ, իհարկե, առնչությունն անուղղակի կլիներ, այսինքն՝ Ռուսաստանի տնտեսության թուլացում եւ այդ միջոցով Հայաստան ուղարկվող տրանսֆերտների հավանական նվազում՝ նկատի ունենալով ռուսական տնտեսությունում հայաստանցի միգրանտների առկայությունը, որոնք, ըստ էության, այսօր պահում են Հայաստանը:

 

Սակայն պատժամիջոցների ծավալումը արդեն կարելի է ասել, որ շատ մոտեցել է հենց Հայաստանին, քանի որ «Գազպրոմբանկը» Հայաստանում գործունեություն ծավալող բանկ է»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում