Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի զորավարժությունը որևիցե լարվածություն հայկական սահմաններին՝ ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ էլ Արցախի Հանրապետության համար չի առաջացրել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ խոսելով Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների մասին:
Այդ ծավալի զորավարժություն, նրա խոսքով, առանց պլանավորելու հնարավոր չէր անել․ «Ես չեմ բացահայտի մենք ունեցե՞լ ենք, թե՞ ոչ տեղեկատվություն, որ զորավարժություն են անցկացնելու, իրականում որովհետև դա էլ շատ հետաքրքիր կլինի հակառակորդի համար։ Այն չհայտարարված էր, այնինչ կան միջազգային պարտավորություններ, երբ Ադրբեջանի Հանրապետությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համապատասխան պայմանագրերին միացած երկիր, պարտավորություններ ունի, որոնք պետք է իրականացնի: Բայց մենք արդեն սովոր ենք հակառակորդի նման գործելաոճին»։
Եթե հայկական կողմը զգա, որ Ադրբեջանի գործողությունները Հայաստանի կամ Արցախի համար սպառնլիք են պարունակում, առանց վարանելու կանխարգելիչ միջոցներ կձեռնարկի:
«Անհանգստանալու կարիք չկա, այդ գործելաոճը քանի տարի է արդեն գնում է, և մենք դրան պատրաստ ենք, որոշակի փոփոխութուն մեր մարտական պարտականության կրման վրա չկա: Իհարկե, զգոնությունն ավելի բարձացրել ենք, բայց որևիցե արտակարգ միջոցառում, որպես այդպիսին, չենք ձեռնարկել, որովհետև մենք ամեն ինչ միշտ սպասում ենք հակառակորդից», - նշեց փոխնախարարը:
Միջազգային հանրությունը, նրա խոսքով, քաջատեղյակ է այս մասին, քանի որ մենք նախօրոք հայտարարել ենք:
Անդրադառնալով Զինված ուժերում կորոնավիրուսով հիվանդության դեպքերին ասաց, որ վիճակը կառավարելի է, բոլոր դեպքերը, որ գրանցվել են, լոկալիզացված են։ Այս առավոտվա դրությամբ եթե ոչ բոլոր դեպքերը, ապա մեծ մասը ասիմպտոմ են, ծայրահեղ ծանր դեպքեր չկան։