կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-24 09:55
Հասարակություն

Պատերազմի «մենաշնորհն» այլևս Ադրբեջանինը չի լինի. «Ժամանակ»

Պատերազմի «մենաշնորհն» այլևս Ադրբեջանինը չի լինի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պաշտպանու­թյան նախարարը «Եվրասիա դեյլի» ռուսալեզու կայքին տված հարցազրույցում արել է մի քանի հատկանշական հայ­տարարություն, որոնք իմաս­տային առումով գուցե հնչել են նախկին իշխանության տարի­ներին էլ, սակայն տոնայնու­թյան մասով դրանք անկասկած աննախադեպ կոշտ ու հստակ են միաժամանակ և վերաբե­րում են ռազմական հարվածի, այսպես ասած, մենաշնորհին: Նախարար Տոնոյանը հայտա­րարել է, որ ադրբեջանական սադրանքի դեպքում Հայաստանն ամենևին զերծ չի մնա հակահարվածի գայթակղու­թյունից, բայց արդեն անհամարժեք հակահարվածի, որն իր մասշտաբով գերազանցելու է ադրբեջանական գրոհը, և Հայաստանն Ադրբեջանի ձեռ­քին չի թողնելու հարվածի տեղ, ժամ, մասշտաբ որոշելու «մե­նաշնորհը»:


Ադրբեջանի ռազմատենչու­թյան կամ պատերազմի «մե­նաշնորհն» առանցքային գործոն է, թեև քիչ քննարկված: Կարծես թե բոլորը՝ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանը, Իրանը լռելյայն ընդունել էին այն, որ պատերազմի «մենաշնորհը» Ադրբեջանինն է, և մնում է ընդամենը թույլ չտալ, որ նա իրացնի այդ մենաշնորհը:

Հետաքրքիր է, սակայն, այս տարիների ըն­թացքում գրեթե չի խոսվել Ադրբեջանի ձեռքից այդ մենաշնոր­հը վերցնելու մասին, ինչը կլի­ներ, մեղմ ասած, շատ ավելի խոսուն և գործնական քայլ դե­պի ռեգիոնալ խաղաղություն ու կայունություն, քան հակառակը՝ մի կողմից ճանաչել այդ մենաշ­նորհը թեկուզ լռելյայն, մյուս կողմից՝ փորձել համոզել Ադրբեջանին չգնալ ռազմական արկածախնդրության, դե իսկ Հայաստանի դեպքում էլ առավե­լագույնը ասել, որ արկա­ծախնդրությունը կստանա ուժ­գին պատասխան հարված»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում