Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այս տարի բնակլիմայական պայմանները գյուղատնտեսության համար լավն էին, չհաշված երաշտը, եւ դա իր ազդեցությունն է ունեցել անջրդի պայմաններում աճեցվող մշակաբույսերի եւ ջրովի պայմաններում աճեցվող կարտոֆիլի բերքատվության վրա:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց, որ կարտոֆիլի պալարագոյացման փուլում աճը կանգնել է: «Նախորդ տարվա ծավալներով կարտոֆիլ կունենանք` մի քիչ ավելի, բայց դա չի ազդի գնի վրա, իսկ գարնանը կարտոֆիլը կթանկանա, ամռանը կլինի 300-400 դրամ»,- ասաց նա:
Պարարտանյութի շուկայի մասին խոսելիս Բերբերյանը հայտնեց, որ պարարտանյութերի գները նախկինում ֆիքսված են եղել, սակայն ամռանը հայտարարեցին, թե ԱԱՀ-ից ազատում են, եւ 20 տոկոսով կէժանանան: Ըստ բանախոսի` այդ հարկատեսակը միշտ էլ չի գործել, իսկ հիմա 30 տոկոսով գնաճ է գոյացել:
«Որոշ պետական այրեր այդ բիզնեսն իրենց ձեռքը վերցրին: Մանրածախ ներկրողները հրաժարվեցին ներկրել, իսկ այսօր ունենք արհեստական դեֆիցիտ: Պետությունը խառնվեց բիզնեսին, եւ տեսանք, թե ինչ եղավ: Արջի ծառայություններ պետք չէ մատուցել»,- ասաց նա:
Բերբերյանը նշեց նաեւ, որ ուռճացված են ցորենի, ծիրանի բերքի, անասունների կաթնատվության ցուցանիշները: «Ես ուղղակի զարմանում եմ գյուղապետերի վրա, թե ի՞նչ խղճով են նկարում այդ թվերը: Ինչպես կարող է կաթնատվությունը բարձրանալ, երբ գլխաքանակի նվազում կա»,- ասաց նա: