Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժամանակը» գրում է. «Քառօրյա պատերազմից հետո Հայաստանն այլ անելիք չունի՝ Լավրովը կգա, թե որևէ մեկը, որևէ բան կառաջարկեն, թե ոչ, Հայաստանն այլ անելիք չունի, Հայաստանը որևէ մարտահրավեր կասեցնելու այլ տարբերակ չունի, քան զարգացման ամենաարագ ճանապարհների նախանշումն ու դրանցով հնարավորինս արագ և դինամիկ ընթացքը։ Հետևաբար՝ տարածքների խնդիրը ֆիզիկական կամ աշխարհագրական չէ, այդ խնդիրը բովանդակային է։ Կա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բովանդակ տարածք, որը պահվում է, եթե այդ տարածքը զարգացող տարածք է, և որը չի պահվում, եթե այդ տարածքը զարգացող չէ՝ անկախ դրա աշխարհագրական կամ ֆիզիկական պատկանելությունից։
Տարածքի հանձնում է ամեն մի չբացված աշխատատեղը Հայաստանում, որ կարող էր բացվել եթե չլիներ որևէ մեկի մենաշնորհը, եթե չլիներ կոռուպցիան, եթե չլիներ օլիգոպոլիան, եթե լիներ ազատ և իրավապես պաշտպանված մրցակցություն։ Սա է խնդիրը, և ուրեմն՝ Լավրովը կգա, կգնա, կգան ու կգնան այլք, գլխավոր հարցն այն է, թե ե՞րբ պետք է գա ու այլևս չգնա մեր կյանքի որակը փոխելու համար անհրաժեշտ կամքը, խելքը, իսկ ոմանց մոտ, իհարկե, նաև խիղճը։ Կամ ավելի շուտ՝ ե՞րբ ենք մենք՝ որպես հասարակություն, բերելու դա։ Ահա հարցը, որ պետք է զբաղեցնի մեր միտքն ու ժամանակը քառօրյա պատերազմից հետո։ Իսկ Լավրովին թող զբաղեցնի Նալբանդյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։