կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-29 13:00
Քաղաքական

Եթե ասեմ, որ կարճ ժամանակ հետո ստվեր չի լինի, ազնիվ չեմ լինի հանրության առաջ. Դավիթ Անանյան

Եթե ասեմ, որ կարճ ժամանակ հետո ստվեր չի լինի, ազնիվ չեմ լինի հանրության առաջ. Դավիթ Անանյան

ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց դիտարկմանը, թե ստվերը կրճատելու հարցում ՊԵԿ-ը մշտապես չի հաջողել:

«Եկեք ուրիշ կերպ ձևակերպենք, որ ստվերի դեմ պայքարն իրականացվել է ՊԵԿ-ի կողմից, բայց, ըստ երևույթին, ոչ այնքան արդյունավետ, ինչքան կարող էր հանրությունը սպասել: Ստվերի դեմ պայքարը մշտական պրոցես է, նույնիսկ հարյուրամյակներով մենք պայքարելու ենք դրա դեմ: Եթե ես հիմա ասեմ, որ մենք կարճ ժամանակ՝ 2 ամիս հետո, 6 ամիս հետո, ոչ մի ստվեր չենք ունենալու, ես թերևս ազնիվ չեմ լինի հանրության ու ձեր առջև, բայց ստվերի դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ ու արդյունավետ գործիքակազմ մենք ունենք, ներմուծելու ենք ու շարունակելու ենք»,- ասաց նա:

Դավիթ Անանյանն ընդգծեց՝ ստվերի դեմ պայքարն առաջին նպատակադրումներից մեկն է: «Անընդհատ շեշտում ենք, որ պահն այնպիսին է, որ ավելի ռացիոնալ կարող ենք օգտագործել այն ու արդյունքների հասնել, քան 1-2 տարի առաջ: Իրավիճակ է փոխվել, դուք էլ գիտեք»,- ասաց նա: