|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բելառուսական «Եվրոռադիո» լրատվամիջոցին, անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի թեմային:
Փաշինյանի խոսքով` Բելառուսի կողմից «Պոլոնեզ» զինատեսակի վաճառքը Ադրբեջանին լարվածություն է մտցնում Մինսկի ու Երևանիի միջև հարաբերություններում:
«Մեզ անհանգստացնում է Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, դա խնդիր կդառնա մեր հարաբերություններում: Ես այդ մասին ասել եմ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ զրույցում : Այս խնդիրը սրվում է այնքանով, որ Հայաստանն ու Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմա-քաղաքական գործընկերներ: Հայաստանի քաղաքացիները դժգոհ են, որ Բելառուսը Ադրբեջանին զենք է վաճառում»,- ասաց նա:
Փաշինյանը հավելել է, իրենց խնդիրը չէ Լուկաշենկոյին ինչ-որ բան համզելը: Հայաստանը ներկայացրել է իր տեսակետը այդ հարցի հետ կապված, հույս ունենալով, որ Բելառուսը կհարգի Հայաստանի շահերը: