կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-01 15:45
Հասարակություն

«Որպեսզի փրկես մի բուռը, կարելի է և մեկ մատը կտրել». ինչու է Ռուսաստանը Ադրբեջանին զենք վաճառում

«Որպեսզի փրկես մի բուռը, կարելի է և մեկ մատը կտրել». ինչու է Ռուսաստանը Ադրբեջանին զենք վաճառում

Թոշակառու կոմունիստ Լիդիա Խաչատրյանն այսօր մասնակցում էր Հայաստանի Կոմունիստական կուսակցության շքերթին` Աշխատավորների տոնին նվիրված, և վանկարկում էր «Կեցցե միությունը Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելոռուսիայի»: Նրա խոսքով` ԵՏՄ-ն դեռ նոր է ստեղծվել, պետք է մի քիչ սպասել, և արդյունքները հետո կերևան: Նա համոզված է, որ պատմության տարբեր փուլերում Ռուսաստանն է փրկել հայերին: Մեր հարցին, իսկ ի՞նչ կասի «փրկիչ» Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի մասին, Լիդիա Խաչատրյանը պատասխանեց. «Որպեսզի փրկես մի բուռը, կարելի է և մեկ մատը կտրել»:

Նրա կարծիքով` այսօր Հայաստանում աշխատավորները ընդհանրապես իրավունքներ չունեն, որովհետև անգամ աշխատանք չկա:

«Ես գնում եմ, որ հավաքարար աշխատեմ, չեն ընդունում, բայց ես առողջ կին եմ, աշխատել եմ ուզում, տեսնում են սպիտակ մազերս, ասում են` դու ծեր ես,  բայց ի՞նչ տարբերություն` ավելն ով է վերցնում»: