|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այսօր Հաղթանակի զբոսայգում էր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վոլինկինը: Լրագրողները նրան հարցրեցին Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող զենքի ուշացման մասին, սակայն դեսպանը խուսափեց հարցերին պատասխանելուց` պատճառաբանելով, որ այսօր նման հարցերի օրը չէ` տոնական օր է:
Լրագրողների պնդմանը, որ ներկա պահին պատերազմ է ընթանում, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, դեսպանն արձագանքեց, թե կա՞ն, արդյոք, դա ապացուցող փաստաթղթեր, ապա ասաց, որ Ռուսաստանը զենք է վաճառում նաև Հայաստանին:
Վոլինկինին ուղեկցող` դեսպանատան պաշտոնյան խնդրեց անջատել տեսախցիկներն ու ձայնագրիչները և ասաց, որ քանի դեռ Հայաստանը չի ճանաչել ԼՂ անկախությունը, ոչ մի ռուսական զենք Արցախ չի կարող գնալ: