|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մինսկը կոչ է անում Եվրամիությանը վերադառնալ կառուցողական երկխոսությանը եւ հրաժարվել քաղաքական ու տնտեսական ճնշումներից, երկիրն ապակայունացնելու փորձերից: Իսկ եթե ԵՄ-ն տնտեսական պատժամիջոցներ կիրառի հանրապետության նկատմամբ, Բելառուսը ադեկվատ պատասխան կտա. երեկ հայտարարել է Բելառուսի արտգործնախարարությունը` մեկնաբանելով Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը:
Եվրախորհրդարանի բանաձեւում նշվում է, որ Բելառուսի իշխանությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ են կիրառվելու, պահանջվում է, որ Մինսկը դադարեցնի դատական հետապնդումները երկրի նախագահի պաշտոնի նախկին թեկնածուների նկատմամբ:
Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ «Եվրախորհրդարանի մոտեցումներն անընդունելի են եւ հակասում են բարիդրացիության սկզբունքներին»: