Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովն անդրադարձավ Հայաստանի քաղաքական համակարգում տեղի ունեցող փոփոխություններին: Նա հույս հայտնեց, որ այդ փոփոխությունները դրական ազդեցություն կունենան տնտեսության վրա։ «Հիմա նոր վարչապետը նոր խումբ է ձևավորում, հույս ունեմ, որ նրանք տնտեսության զարգացման համար ճանապարհներ կգտնեն»,- ասաց Ռիժկովը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանում կարևորագույն խնդիրը սոցիալ-քաղաքական է։ Ռիժկովն ընդգծեց, որ, վիճակագրության համաձայն, ՀՀ բնակչության 30 տոկոսը աղքատության շեմին է, մինչդեռ յուրաքանչյուր ազգ պետք է արժանապատիվ ապրի։
Նա անդրադարձավ նաև ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին: «Մենք դա ապրել ենք։ Երբ նոր խորհրդարան բացվի, մենք հույս ունենք, որ այդտեղ նոր ուժեր կմտնեն, միևնույն ժամանակ, կպահպանվի այն կորիզը, որը լավ էր աշխատում»,-ասաց Ռիժկովը։
Անդրադառնալով ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելուն, նա ասաց. «Դա հին հարց է։ Զենք է վաճառում, և ի՞նչ։ Դա չի նշանակում, որ մենք դիտմամբ զենք ենք վաճառում, որպեսզի կռիվ լինի»:
Դիտարկմանը` հարցը թեև նոր չէ, բայց ցավոտ է, Ռիժկովն արձագանքեց. «Պետք է արագ լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, և ամեն ինչ տեղը կընկնի»։