Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայում արգելված է Հայաստանից ապրանք ներմուծելը, մինչդեռ Հայաստանում Թուրքիայից ապրանքի նեմուծումն արգելված չէ. այսօր լրագրողներին ասաց «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանը:
«2008-2014 թվականներին Թուրքիայից 1,5 մլրդ դոլարի ապրանք է ներմուծվել: Եթե մենք դեմ ենք ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառված զենքին, ապա ինչո՞ւ ենք գնում թուրքական ապրանք: Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Թուրքիան ֆինասավորում է Ադրբեջանին, վարձկաններ է տրամադրում: Եթե մենք Թուրքիայից ապրանք չներմուծենք, չենք ասում, որ սրանով թուրքական էկոնոմիկան կոլապս կապրի, բայց մենք ճիշտ կվարվենք բարոյական տեսանկյունից»,- ասաց նախաձեռնության անդամը:
Նույն նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Ծովինար Կոստանյանն էլ նշեց, որ վաղը` ժամը 12:00-ին, իրենք պատրաստվում են կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնել, այնուհետև նամակ հանձնել կառավարությանը, որով պահանջելու են արգելք սահմանել Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքի նկատմամբ: «Մենք չենք կարող վստահ լինել, որ Թուրքիայից եկող այդ սննդի միջոցով դիվերսիա չի կիրառվի, կամ էլ վտանգավոր բակտերիաներ չեն լինի այդտեղ»,- մտահոգություն հայտնեց նախաձեռնության անդամը, ապա հավելեց, որ մեր շուկայում կան ապրանքներ, որոնց վրա գրված է` «Սա թուրքական չէ», և լավ կլինի, որ մենք օգտվենք հենց այդ ապրանքներից, մանավանդ` այն պարագայում, որ այժմ ԵՏՄ անդամ ենք և այլընտրանք ունենք: