|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը հայտարարել է, որ զենքի վաճառքը Հայաստանին ուղղված է երկրի ռազմական արդյունաբերությունը փրկելու համար։ Ասուլիսի ընթացքում Վուչիչն այսպես է պատասխանել Հայաստանի զենք վաճառելու մասին հարցին։
Վուչիչը շեշտել է, որ զենքի վաճառքը ռազմական արտադրության հաջողությունն ապահովելու միակ տարբերակն է:
«Ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը մեր ընկերներն են: Վերջին տարիներին մենք տասն անգամ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին, բայց ինչ-ինչ պատճառներով ոչ մի լրատվամիջոց չի ցանկանում հաղորդել այդ մասին: Ռազմական արդյունաբերության մեջ աշխատում է 17,000 մարդ, ովքեր պետք է պահեն իրենց աշխատանքը: Ես սկզբունքորեն հարցնում եմ ձեզ՝ ո՞ւմ ենք վաճառելու ապագայում: Ում էլ վաճառենք, ինչ-որ մեկը միշտ դժգոհ կլինի», - ասել է Վուչիչը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական haqqin.az կայքը տեղեկություն էր տարածել, որում նշվում էր, որ Սերբիան Վրաստանի տարածքով զենք է մատակարարում Հայաստանին։ Վրաստանի ԱԳՆ-ն անմիջապես հերքեց իր տարածքով զենքի փոխադրման մասին լուրերը, իսկ Սերբիան հաստատեց, նշելով, որ զենք վաճառող կազմակերպություններն ունեն ամեն տեսակի պետական աջակցություն և թույլտվություն։