|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը լրագրողների հարցին, թե «Երևան» հիմնադրամի քրեական գործով ինքը հարցաքննության կանչվե՞լ է, հարցով պատասխանեց. «Իսկ ես ինչո՞ւ պետք է հարցաքննվեմ»:
Դիտարկմանը` «Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, նա պատասխանեց, որ, բացի իրենից, ևս 12 անդամ ունի խուրհուրդը: «Չարաշահումները մեզ հետ կապ չունեն, իսկ մնացած բոլոր հարցերին իրավապահ մարմինները կպատասխանեն»,- ասաց Նահապետյանը:
Հարցին՝ արդյո՞ք պատկերացում ունեցել է, որ Տարոն Մարգարյանը նման ահռելի ունեցվածք ունի, Նահապետյանը խուսափեց պատասխանել՝ կրկնելով, որ իրավապահ մարմինները կտան այդ հարցերի պատասխանները: