Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Երկիր ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է նա ձեռնարկել, որպեսզի անօթևան քաղաքացիներն ունենան սոցիալական բնակարաններ և ժամանակավոր տանիք: Փոստանջյանը նշեց, որ Երևանում չի գործում այդ օրենքը և միայն մեկ կացարան է գործում՝ Վարդաշենում, որն էլ անմխիթար վիճակում է:
«Ավագանու նիստերի ընթացքում մենք ականատես եղանք, թե ինչպես եք ձեր մերձավորներին, ՀՀԿ-ին մոտ կանգնած անձանց՝ աստղերին, դերասաններին նվիրաբերում Երևան համայնքին պատկանող գույքը, ինչն անարդարացի է, երբ ունենք մի շարք քաղաքացիներ, ովքեր տանիքի կարիք ունեն: Ուստի մեզ հետաքրքրում է, թե ի՞նչ միջոցներ եք ձեռնարկելու անօթևանների համար»,- հարցրեց Փոստանջյանը:
Ի պատասխան Նահապետյանը նշեց, որ, կարծում է, այն, ինչ Փոստանջյանն է ձեռնարկելու, նույն բանն ինքն է ձեռնարկելու՝ որպես ավագանու անդամ:
«Երկիր ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանն էլ ավելի ուշ հավելեց, որ Փոստանջյանը ծրագրում է Տարոն Մարգարյանի բազմաթիվ առանձնատները վերածել սոցիալական բնակարանների: «Քանի որ ձեր տեսակետն էլ, ինչպես նշեցիք, համընկնում է մեր տեսակետի հետ, ուստի՝ Դուք ե՞րբ եք պատրաստվում Տարոն Մարգարյանին պատկանող բազմաթիվ առանձնատները, որտեղ կարող են բնակվել բազմաթիվ անօթաններ, վերածել սոցիալական բնակարանների»,- հարցրեց նա:
Ավագանու նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը հիշեցրեց, որ հարցերը պետք է տրվեն զեկուցվող խնդրի առնչությամբ, իսկ այդ պահին օրակարգում բոլորովին այլ հարց էր քննարկվում: