Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից առաջարկված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի` հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։
Եթե նախկին կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում էր իր եկամտի 10 տոկոսը, որի 5 տոկոսը վճարում էր անձը, իսկ 5 տոկոսն անձի օգտին՝ պետությունը, ապա նոր կարգավորմամբ ամրագրվեց, որ քաղաքացիները հուլիսի 1-ից կփոխանցեն 2,5 տոկոս, իսկ 7,5 տոկոսը` պետությունը:
Այս փոփոխությամբ պետությունը նախատեսում է թեթևացնել ինչպես համակարգին միացած, այնպես էլ հուլիսի 1-ից միացող անձանց սոցիալական բեռը: Այսօր կուտակային համակարգին միացել է ավելի քան 200 հազար քաղաքացի, հուլիսի 1-ից նրանց թիվը կավելանա մոտ 80 հազարով:
Նախագիծն ընդունվեց ձայների` 73 կողմ, 2 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: