կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-16 10:55
Մշակույթ

9 ֆիլմի երևանյան պրեմիերաներ՝ «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում

9 ֆիլմի երևանյան պրեմիերաներ՝ «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում

Այս տարի «Ոսկե ծիրան» երևանյան 15-րդ միջազգային կինոփառատոնը ստացել է ավելի քան 600 հայտ 83 երկրից։ Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է 110 ֆիլմ: Փառատոնը կմեկնարկի Ռոբեր Գեդիկյանի «Առանձնատունը» ֆիլմով, իսկ կեզրափակվի Թերի Գիլիամի «Դոն Կիխոտին սպանած մարդը» ֆիլմով:

Փառատոնի շրջանակներում կլինեն երևանյան պրեմիերաներ, մասնավորապես` կցուցադրվեն Սամուել Մաոզիի «Ֆոքստրոտ», Էմիլի Աթեֆի  «Երեք օր Քիբերոնում», Աբդելլատիֆ Քեշիշի «Մեքտուբ, իմ սեր. երգ առաջին», Ցայ Չենծեի «Այրի վհուկը», Ալեքսեյ Գերմանի «Դովալթով», Հու Բոյի «Անշարժ նստող փիղը», Հիրոկաձու Կորեեդայի «Խանութի գողեր», Ասղար Ֆարհադիի «Բոլորը գիտեն» և Լի Չհան-դոն Հարավայինի «Հրդեհիչը» ֆիլմերը: