Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգով հանդես կգա անվանի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը: Համերգը կազմակերպել է «TM» ընկերությունը:
Լրագրողների հետ զրույցում Համասյանը նշեց, որ ելույթ կունենա իր խմբի` Սեմ Մինայի /բաս-կիթառ/, Արթուր Հնաթեքի /թմբկահար/ հետ: Կհնչեն նրա ջազային գործերը` հին ու նոր, կլինեն երգեր Համասյանի «Ստվերների թատրոն»` վերջերս թողարկված ձայնասկավառակից, ինչպես նաև երգեր 2015-ին թողարկվելիք ձայնասկավառակից:
«Առաջին անգամ եմ մենահամերգով ելույթ ունենալու Օպերայի բեմում, մինչ այդ` 1998-ին, մեկ կատարումով եմ հանդես եկել: Կարծում եմ` հետաքրքիր համերգ է սպասվում, որի ընթացքում, բնականաբար, կլինեն նաև անակնկալներ: Կհնչեն ստեղծագործություններ, որոնք Հայաստանում չեն հնչել, իսկ այն ստեղծագործությունները, որոնք վաղուց են ծանոթ հայ հանդիսատեսին, կհնչեն այլ տարբերակներով, քանի որ ստեղծագործության ձայնագրությունից որոշ ժամանակ անց այն սկսում եմ այլ կերպ կատարել, քանի որ երաժշտությունն ապրող, կենդանի երևույթ է»,- ասաց Համասյանը: