Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հուլիսի 7-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ այս տարի ավելացել է մեկ ծրագիր, որը կոչվում է «Ռուսական ֆիլմերի օրեր»: Ըստ նրա` ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի մշակույթի նախարարության եւ «Կինոֆեստ» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ:
«Ծրագրում կներկայացվեն վերջին շրջանում մրցանակների արժանացած լավագույն ռուսական ֆիլմերը, օրինակ` Սոչիի «Կինոտավր» փառատոնի մի քանի հաղթող ֆիլմեր: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 9-ին` Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը մեզ չի բաժանել» ֆիլմով»:
Նա ասաց նաեւ, որ այս տարի հուլիսի 8-12-ը «Նաիրի» կինոթատրոնում վարպետության դասեր կանցկացնեն անվանի կինոգործիչներ Մարգարեթե Ֆոն Թրոթան, Պավել Ֆիննը, Թուե Սթին Մյուլլերը, Յոս Ստելինգը եւ Գոդֆրի Ռեջիոն, ով համաձայնել է երիտասարդների հետ հանդիպում ունենալ նաեւ «Թումոյում»: