|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջիկայում պրեմիերաներ են սպասվում: Նորացված տարբերակով արվեստասերների դատին կհանձնվի «Անուշ» օպերան, տեղի կունենա «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս»-ի առաջնախաղը: Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
««Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայում զբաղված է երեսունվեց մենակատար: Դեռ քննարկվում է՝ կլինեն համերգային կատարումներ, թե ներկայացում»,- նշեց Օրբելյանը:
Նրա խոսքով` այս տարի վրացի օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն տոնում է ծննդյան 60-ամյակը: Այդ առիթով փետրվարի քսանին օպերային թատրոնում կներկայացվի Վերդիի «Օթելլո»-ն: Գլխավոր դերում հանդես կգա Բուրչուլաձեն:
Սեպտեմբերի յոթին նախատեսվում է «Անուշ» օպերային ներկայացման առաջնախաղը։ Կոմիտասի հոբելյանի կապակցությամբ բեմ կբարձրանա «Անտունի» բալետային ներկայացումը:
Նախատեսվում է կյանքի կոչել Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետի առաջնախաղը: