Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերի ցանկն արդեն հայտնի է:
Արտամրցութային ծրագրերում ավանդաբար ներառված են Կաննի, Բեռլինի և Վենետիկի միջազգային կինոփառատոների մրցանակակիր ֆիլմերը: Արտամրցութային ծրագրերում, ընդհանուր առմամբ, կցուցադրվի ավելի քան 70 ֆիլմ:
«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկվել են հետևյալ ֆիլմերը` «Ուռկանը»` Կիմ Կի-Դուկ, «Հեռացած կինը»` Լավ Դիաս, «Ընտանեկան պատմություն»` Թոմ Ֆասարթ, «Հավանայի ուրվական քաղաքը»` Յուջին Քոր, «Հաջորդ օրը»` Հոն Սան-սու, «Մարմնի և հոգու մասին»` Իլդիկո Էնյեդի, «Հույսից անդին»` Ակի Կաուրիսմյակի, «Քամու հպումը»` Օլգա Վերեմեևա, Ելենա Դեմիդովա, «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին»` Տատյանա Դանիելյանց, «Հավանացի կատուն»` Դասիու Մալտա, «Քառակուսին»` Ռուբեն Էսթլունդ, «Երկդիմի սիրեկանը»` Ֆրանսուա Օզոն, «Անէությունից»` Ֆաթիհ Աքին: