|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այս տարի կինոյի ոլորտում մի շարք պրեմիերաներ են սպասվում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը նշեց, որ կլինենինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական ֆիլմերի պրեմիերաներ:
«Այս տարի վերջապես ավարտին կհասցվի Արամ Շահբազյանի «Չինչիկ» ֆիլմը: Ավելին` մենք բավական մեծ հույսեր ենք կապում այդ ֆիլմի հետ: Ի դեպ, այն ավարտին հասցնելու համար նախատեսված ֆինանսական ծախսերը Հայաստանում կարվեն: Բացի այդ` այս տարի դեկտեմբերի 7-ին կլինի Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմի պրեմիերան, և քանի որ ֆիլմը հայ-ռուսական համատեղ արտադրություն է, երկու երկրներում միաժամանակ կլինի պրեմիերան»,- հայտնեց Միրզախանյանը:
Էդգար Բաղդասարյանի «Ճանապարհ» ֆիլմի պրեմիերան նույնպես նախատեսված է այս տարի անել, ինչպես նաև Մհեր Մկրտչյանի «Անխելք մարդը» /սա ֆիլմի դեռևս աշխատանքային անվանումն է/ ֆիլմը կներկայացվի:
Ինչ վերաբերում է վավերագրական ֆիլմերին, ապա կլինեն «Խաչքար», «Գեղարդ» ֆիլմերի պրեմիերաները: