կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-06 13:37
Մշակույթ

Արտասահմանյան ֆիլմերի պրեմիերաներ` «Ոսկե ծիրան»-ում

Արտասահմանյան ֆիլմերի պրեմիերաներ` «Ոսկե ծիրան»-ում

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի ևս շարունակում է իր համագործակցությունը ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ համագործակցության շնորհիվ փառատոնի ծրագիրը մշտապես համալրվում է նոր ֆիլմերով:

«Դեսպանությունների հետ համագործակցությունը գնալով ընդլայնվում և նոր պտուղներ տալիս, արդյունքում` ունենում ենք նոր ֆիլմեր, պրեմիերաներ, հյուրեր: Այս տարի կունենանք ֆրանսիական, գերմանական, ռուսական և լեհական կինոների օրեր»,- ասաց նա:

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կցուցադրվի ֆրանսիական 12 ֆիլմ, որից 6-ը` լիամետրաժ:  «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի շրջանակներում կցուցադրվի երեք ֆիլմ` Ժակ Տուլմոնդի «Աննա» դրամատիկ, Ֆեջրիա Դելիբայի «Մի քարով երկու նապաստակ» և Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» ֆիլմերը:

Հուլիսի 11-ին կլինի գերմանական կինոյի օր: Կցուցադրվի Աննե Զոհրա Բերախեդի «24 շաբաթ» ֆիլմը, որն, ի դեպ, Բեռլինալեի մրցութային ծրագրից է: Ֆիլմը Գերմանիայում դեռ չի ցուցադրվել` աշնանը նոր միայն տեղի կունենա ֆիլմի պրեմիերան: Մեկ այլ ֆիլմ` Մարեն Ադեի «Թոնի Էրդման»-ը, ներկայացված է կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթում»: Ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է Ֆիպրեսսի ժյուրիի մրցանակի: Բացի այդ` կինոփառատոնի շրջանակներում կլինի գերմանա-հունգարացի կինոռեժիսոր Ֆրեդ Քելեմանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը /«Ճակատագիր», «Մայրամուտ», «Անկում», «Քաղցրավենիք»/:

Ռուսական ֆիլմերից «Ոսկե ծիրան»-ի ընթացքում կցուցադրվեն Ալեքսանդր Կոտտի «Ինսայթ» և Եվգենի Գրիգորևի «Ձախ ափի հանդիման» ֆիլմերը: