Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել ենք, որ հայկական ջազի թագուհի Տաթևիկ Հովհաննիսյանն այս տարի Հայաստանում համերգով հանդես կգա: Այն տեղի կունենա մայիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երգչուհին Հայաստան է գալիս իր խմբի հետ՝ դաշնակահար Բոբ Ալբանես, հարվածային գործիքներ՝ Դեյվիդ Միադե, բաս՝ Ջա Ֆիցջերալդ:
Հովհաննիսյանը տեսաուղերձ է հղել հայաստանյան իր հանդիսատեսին, որում, մասնավորապես, ասում է, որ միշտ մեծ հաճույք է ստանում` Հայաստան գալով, հատկապես` երբ դա լինում է ելույթներով: «Հետաքրքիրն այն է, որ իմ ամերիկացի գործընկերներին նույնպիսի հաճույք է պատճառում Հայաստան գալը, նրանք էլ են ոգևորում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր ազգի ջերմությունը, մեր ազգի երաժշտության ըմբռնումը, մեր տաքությունը փոխանցվում է նրանց: Ինձ համար բնական է՝ ես հայրենիքս եմ գալիս, բայց որ օտարազգիներն էլ են նույնը զգում, հետաքրքիր է»,- ասում է երգչուհին:
Նա նաև տեղեկացնում է, որ հայաստանյան համերգի ժամանակ կհնչեն ինչպես ամերիկյան, բրազիլական ջազային գործեր, այնպես էլ էթնիկ ջազի նմուշներ, որոնց գործիքավորումը կատարել են իրենք:Ըստ Հովհաննիսյանի` համերգի ընթացքում ներկայացվելիք երգերի մեծ մասն առաջին անգամ կհնչի հենց Հայաստանում:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը Հայաստանում` Երևանում, Գյումրիում և Արցախում, համերգով հանդես եկավ 2014-ին: