|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ-ից ՌԴ և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առջևց: Նշենք, որ հունիսի 1-ից ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող հայ վարորդներին թույլ չի տրվում մուտք գործել ՌԴ տարածք:
Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են այս արգելքից, ինչպես նաև պահանջում են վերադառնալ լիցենզավորման նախկին կարգին:
Ոչ կանոնավոր ուղևորափոխադրող ընկերության տնօրեն Արտակ Կնյազյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր հանդիպում են ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի եւ փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի հետ: Նա նշեց, որ կառավարության ներկայացուցիչներն այսօր պետք է հանդիպում ունենան տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկեն այս խնդիրները:
«Խոստացել են, որ լուծումները կլինեն` մեզ հետ համատեղ քննարկելով»,- ասաց Կնյազյանը:
Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ուղևորափոխադրողները դադարեցրել են բողոքի ակցիան:
Նշենք, որ մայիսի 29-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել էր ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներիհետ, լսել նրանց պահանջները և տեղեկացրել, որ նրանց կողմից առաջադրված խնդիրներն արդեն օրակարգում են: Նախարարության դիրքորոշմամբ ևս` խնդրի միակ լուծումը լիցենզավորման համակարգի վերականգնումն է։ Նախարարը նշել է, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթն արդեն պատրաստ է: