կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-07 12:14
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի ամբիցիաների խաթեր մենք երկիրը սենց կորցնե՞նք․ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող գործարարին բերման ենթարկեցին

Ո՛չ ընդդիմություն եմ, ո՛չ էլ ուզում եմ կուսակցություն ստեղծել, ես տեսնում եմ, որ երկիրս գնում ա անդունդը. այսօր  լրագրողներին ասաց գործարար Արմենակ Խաչատրյանը, որը կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էր իրականացնում։

Մինչ նա զրուցում էր լրագրողների հետ, կառավարության շենքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանը փորձում էր նրան համոզել, որպեսզի առանձնազրույց ունենա։ Մի քանի փորձերին հաջորդեց ոստիկանների հրահանգը՝ այստեղ սպասեք, հիմա կասենք ինչ անեք: Իսկ մի քանի րոպե անց ակցիա իրականացնող Արմենակ Խաչատրյանին ոստիկանները կառավարության շենքի մոտից բերման ենթարկեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։