Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ոստիկանները առևանգել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանին և փորձել են ձերբակալման գործողություն իրականացնել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։
Նա ընդգծեց, որ Աշոտ Սիմոնյանի պարագայում, ակնհայտորեն, դրսևորվել է հանցագործություն։
«Էությունը այն է, որ, երբ Աշոտ Սիմոնյանին բերման են ենթարկել Արաբկիրի ոստիկանության բաժին, նրա 3 ժամը լրացել է, ձերբակալության մասին ոչ մի որոշում չի եղել, և երբ անձինք, փաստաբանների հետ միասին, որոշել են, որ օրենքով սահմանված կարգով պետք է արդեն դուրս գան և լքեն տարածքը, ընդ որում, Աշոտ Սիմոնյանը հատուկ ասում է, որ, երբ կլինի ծանուցում, ես որևէ խնդիր չունեմ, կներկայանամ, այդ պահին, ըստ էության, առևանգել են Աշոտ Սիմոնյանին ոստիկանները և փորձել են ձերբակալման գործողություն իրականացնել»,-բացատրեց Արծվիկ Մինասյանը։
Նա ասաց, որ փաստաբանները այս գործի իրավական հիմքով արդեն հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՔԾ։
Մինասյանը վստահեցրեց, որ այս ակցիայի ընթացքում, դրանից զատ, ոստիկանության տարբեր բաժիններում ևս թույլ են տվել բազմաթիվ խախտումներ։
«Մասնավորապես, դրանցից մեկով էլ ես ինքս եմ հաղորդում ներկայացրել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն՝ հաղորդում հանցագործության մասին, որտեղ շատ հստակ և պատկերավոր ներկայացված են դրվագներ, թե ինչպես են ոստիկանության ծառայողները, խախտելով հավաքների ազատության մասին օրենքը, խոչընդոտելով և արգելափակելով քաղաքացիների՝ խաղաղ ակցիա իրականացնելու իրավունքը, նրանց նկատմամբ բիրտ ուժ կիրառելով, զրկել ազատությունից»,-ասա Արծվիկ Մինասյանը։
Այս բոլորի պատասխանատուն, բնականաբար, թիվ մեկ դավաճանն է, ասաց նա, որի ապօրինի հրահանգները Ոստիկանությունը սկսել է շատ ավելի կոպիտ ու բիրտ ձևով իրականացնել։
«Բոլորը պատասխան են տալու և այստեղ երկրորդ կարծիք չկա, որովհետև այդ արարքներով ընդամենը փորձում են քողարկել մի ամբողջ դավաճանական ցանցի գործունեությունը, որը քրեորեն պատժելի արարք է և որի շրջանակում բոլորը վաղ թե ուժ պատասխան են տալու»,-նշեց Արծվիկ Մինասյանը։
Այս ամենը տեղի է ունեցել այսօր առավոտյան, երբ քաղաքացիները խաղաղ ակցիա էին իրականացնում ԱԺ դիմաց՝ իմքայլական պատգամավորներին քաղաքացիների վերաբերմունքը փոխանցելու նպատակով։
«Մենք տեսանք, թե ոստիկանությունն ինչպիսի հրահանգ էր ստացել և ԱԺ առանձին պատգամավորներ ինչպես էին իրենց պահում՝ պատգամավորներին ոչ վայել պահվածքով, խուլիգանական պահվածքով աչքի ընկնելով և փորձելով հրահրել բախումներ քաղաքացիների հետ։ Սրա հետևանքով ոստիկանությունը ոչ միայն դուրս եկավ իր լիազորությունների շրջանակից՝ ցուցաբերելով ակնհայտ ապօրինի վարքագիծ, նաև բերման ենթարկվեցին տարբեր բաժիններ 3 տասնյակի կարգի քաղաքացիներ»,-պարզաբանեց Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան ԱԺ մուտքերի առջև «ամոթի պատի» ակցիայի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հայկ Սարգսյանը պատգամավորին ոչ վայել պահվածք են դրսևորել, հարվածել և հայհոյել ցուցարարներին։
Մանրամասն՝ տեսանյութում․