Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե վարորդի գրպանին են կպնում, նա չի կարող նույն գնով ուղևոր տեղափոխել. այսօր լրագրողների հետ զրուցում ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը`հայտարարելով, որ ուղևորափոխադրող կազմակերպություններն այսօր` ժամը 14.00-ից, համապետական գործադուլ են իրականացնում գազի վաճառքի չափման միավորի փոփոխության պատճառով:
«Լինի տաքսու վարորդ, թե` ավտոբուսով փոխադրումներ իրականացնող` բոլորը զգում և տեսնում են՝ այս երկու ամսվա մեր քննարկումները, թե գազի գինը չի բարձրանալու, մի իրավիճակ է ստեղծվել, որ չենք կարողանում հասկանալ՝ սա ժամանակավո՞ր է, թե՞ ոչ»,- հավելեց նա`մանրամասնելով. «Կա՛մ վարորդները շառ են անում, հենց այնպես ասում են՝ թանկ է, կա՛մ կառավարությունը մի մաթեմատիկական հաշվարկ է ներկայացրել, որ քաղաքացիներին խաբի, ասի՝ գազի գինը չի բարձրանալու, որոշ չափով դոտացիա են տրամադրելու, կա՛մ էլ գազալցակայաններն են խաբում: Ես կարծում եմ՝ շան գլուխը թաղված է գազալցակայանների կամ կառավարության հաշվարկների տակ, այս խնդիրը պետք է նրանք լուծեն»:
Հովհաննիսյանը շեշտեց նաև, որ իրենք պատրաստվում էին փակել դեպի Երևան բերող մայրուղին, սակայն ոստիկանության խնդրանքով որոշել են փողոցներ չփակել, այլ սպասել Արմավիրի մարզպետի հետ հանդիպմանը: «Առաջին հանդիպումն է լինելու մարզպետի հետ, գուցե Արմավիրի մարզպետն էլ վարչապետի հետ հանդիպում ունենա»,- ասաց նա:
Լիգայի անդամ Վիկտոր Օհանյանի խոսքով` եթե առաջ մեքենան լիցքավորում էր 3500 դրամով և հնարավոր էր լինում վարել 200 կիլոմետր, ապա հիմա այդ նույն 3500 դրամով մեքենան վարվում է 140-150 կիլոմետր: «Ակնհայտ է 50-60 կմ-ի կորուստը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմած գազը վաճառվում է կիլոգրամով` նախկին խորանարդ մետրի փոխարեն: