Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին, որոնք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը, րոպեներ առաջ ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին։
Բերման ենթարկվածները 4–ն են՝ Ռուբեն Մելիքյան, Ռոբերտ Հայրապետյան, Աշոտ Համբարձումյան, Արմեն Գալստյան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան, Ռուբեն Մելիքյանը Ազգային ժողովի դիմաց «միայնակ ակցիա» էր իրականացնում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնելու պահանջով։
«Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքների ազատությունը։ Արդեն չորրորդ ամիսն է, ինչ Հայաստանում քաղաքացիները չունեն խաղաղ հավաքներ անցկացնելու ազատություն»,- նշել էր նա։
Ավելի ուշ Մելիքյանի բողոքին էին միացել նաև այլ իրավապաշտպաններ։ Հատկանշական է, որ իրավապաշտպանները պահում էին անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, և չէին խախտում պարետի սահմանած կանոնները։
Ոստիկանները պահանջում էին Մելիքյանից դադարեցնել հավաքաը, ինչին ի պատասխան իրավապաշտպանն ասում էր, որ չի կարող այն դադարեցնել, քանի որ հավաք չի իրականացնում։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ն արտահերթ նիստում քննարկելում է արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու կառավարության որոշումը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.