Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Դիարբեքիրից պատգամավորի թեկնածու առաջադրված Կարո Փայլանը հարցազրույց է տվել Akunq.net–ի` Դիարբեքիրի թղթակից Կարոտ Սասունյանին։
Հայաստան այցելելու վերաբերյալ հնչեցված հարցին ի պատասխան` Փայլանը նշել է, որ Հայաստան իր վերջին այցի ժամանակ առիթ է ունեցել հանդիպելու «Ելք» դաշինքի ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի հետ:
«Այդ ժամանակ նրանք իրենց համեստ կուսակցություն էին համարում: Սակայն ես նրանց ասացի, որ հետևում եմ նրանց կուսակցական ծրագրին, որը շատ նմանություններ ունի Ժողովրդադեմոկրատական կուսակցության ծրագրի հետ: Նաև ասացի, որ հաստատ հաջողելու են, և որ ես աջակցում եմ իրենց: Սակայն, իրոք, այն ժամանակ անգամ ես չէի սպասում, որ այսքան արագ հաջողության կհասնեն: Այցիցս 6 ամիս անց նրանք Հայաստանում անաղմուկ հեղափոխություն արեցին և չքավորների, ճնշվածների ձայնը փողոցներից, ժողովրդավարական փոփոխության քամիով տեղափոխեցին իշխանության ղեկ»,- ասել է Փայլանը` տեղեկացնելով, որ ծրագրում է շուտով` Թուրքիայում ընտրություններից անմիջապես հետո, կրկին Հայաստան այցելել և դեմ առ դեմ հանդիպել Փաշինյանի հետ: