|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը:
Ըստ Dayanisma-ի՝ հիշեցնելով, որ Գերմանիան և Օսմանյան պետությունները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակից են եղել, Փայլանն ասել է. «Հայոց ցեղասպանությանն ականատես են եղել գերմանացի սպաներ և դիվանագետներ: Նրանք նպաստեցին դրա իրագործմանն ու մեղքի քողարկմանը: Նրանք քաջատեղյակ էին, որ Ցեղասպանությունն իրագործվելու է: Որպես մեղսակից՝ Գերմանիայի կողմից Ցեղասպանության հետ առերեսումը պատմական կարևորություն ունի: Սակայն ամենակարևորն այն է, որ այս հանցագործության իրական «սեփականատեր» Թուրքիայի մեջլիսն առերեսվի Ցեղասպանության հետ և ձերբազատվի ցեղասպան սովորույթից»:
Նշենք, որ ԺԴԿ-ն մեջլիսում միակ կուսակցությունն է, որ հրաժարվել է ստորագրել Բունդեսթագի որոշումը դատապարտող հայտարարության տակ: