Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահական պետության անցնելը մեծ սխալ էր Թուրքիայի համար: «Ես դեմ էի նոր Սահմանադրությանը, քանի որ այն հիմնված է մեկ կրոնի և մեկ ինքնության վրա»,- Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում ասաց Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը::
Նա նշեց, որ, դժբախտաբար, Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվեց՝ առանց առերեսվելու Հայոց ցեղասպանության խնդրին: Փայլանի խոսքով՝ Թուրքիայում մնացած հայերը լռելու դատապարտվեցին, սակայն Հրանտ Դինքի առաջնորդությամբ սկսեցին խոսել անցյալի, պահանջների մասին:
«Թուրքահայերն ավելի շատ արտահայտվելու առիթ ունեցան: Առանց առերեսվելու Ցեղասպանության հետ՝ Թուրքիայում ո՛չ քրդական հարցը կարող է լուծվել, ո՛չ էլ կարող է ժողովրդավարություն հաստատվել: Թուրքիան այժմ վերադարձել է այն ժամանակարշրջանին, երբ խորհրդարանի մեջ «ցեղասպանություն» բառի գործածությունը հանցանք է համարվում: Եվ ինչպես հարյուր տարի առաջ` Արևմուտքն աչքերը կգոցեր Ցեղասպանության առաջ, այնպես էլ հիմա աչքերը կգոցե մարդու իրավունքների խախտումների առաջ»,- ասաց նա:
Ըստ Փայլանի` միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանները:
«Հարյուր տարի առաջ մեծ ոճիր եղավ: Յուրաքաչյուր ոճիր, անպատիժ մնալով, նոր ոճիրների պատճառ է դառնում: Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը: Ես շարունակելու եմ պայքարել դրա համար»,- ասաց Փայլանը: