Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այս պահին մի խումբ երեխաներ են հավաքվել քաղաքապետարանի մոտ, որպեսզի «բեմադրություն» դիտեն:
Նշենք, որ քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում Փոստանջյանի դեմ. տոպրակներով ադի-բուդի են բերել, իսկ պաստառների վրա գրված է. «Զառային տարեք, Popcorn բերեք»:
Փոստանջյանն առաջարկեց երեխաներին հրավիրել քաղաքապետարան՝ մասնակցելու ավագանու նիստին և տեսնելու ավելի լավ բեմադրված ներկայացում: «Թող տեսնեն բեմադրություն՝ Ձեր մասնակցությամբ»,- ասաց Փոստանջյանը՝ դիմելով քաղաքապետին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ չգիտի՝ ովքեր են հավաքվել քաղաքապետարանի առջև, գուցե իրենց կողմնակիցներն այնտեղ ակցիա են իրականացնում:
Փոստանջյանն առաջարկեց քաղաքապետին` մոտենալ և տեսնել, թե ինչու են այդ քաղաքացիները եկել քաղաքապետարանի շենքի մոտ: «Դա ձեր պարտականությունն է մոտենալ և լսել նրանց»,- ասաց նա:
Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ իր պարտականությունները լավ գիտի: «Երբ պետք լինի, ես կմոտենամ, Դուք ձեր պարտականությունների մեջ մնացեք»,- ասաց նա: