կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-16 13:35
Քաղաքական

«Երևան» հիմնադրամի գործով Տարոն Մարգարյանը կազատվի պատասխանատվությունից. ԱԱԾ տնօրեն

«Երևան» հիմնադրամի գործով Տարոն Մարգարյանը կազատվի պատասխանատվությունից. ԱԱԾ տնօրեն

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվել է ու ընդունել, որ այնտեղ եղել են որոշակի բացթողումներ, չարաշահումներ. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա նշեց նաև, որ  «Երևան» հիմնադրամը պարտավորություն է ստանձնել` վերականգնել 1 մլրդ 810 մլն գումարը: «1 մլրդն արդեն իսկ վճարված է, առաջիկա օրերին մնացածը կվճարվի: Տարոն Մարգարյանն այդ մասով ազատվելու է պատասխանատվությունից, քանի որ ես ԱԱԾ տնօրեն նշանակվելու առաջին իսկ օրվանից հայտարարել եմ, որ հակված չեմ մարդկանց լցնել բերդերը: Եթե ֆինանսական չարաշահում է արվել, կարծում եմ, որ ավելի արդյունավետ է, որ այդ գումարները վերադարձնեն»,- ասաց Վանեցյանը:  

Նա հիշեցրեց, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված ևս մեկ գործ՝ նրա ունեցվածքի մասով: «Քննությունը շարունակվում է, և եթե կհիմնավորվի, որ ապօրինի ճանապարհով է այն ձեռք բերվել, ընթացք կտրվի»,- հայտնեց ԱԱԾ տնօրենը` հավելելով, որ, բացի այդ, «Փյունիկ» և «Բիայնա» հիմնադրամների հետ կապված էլ քննություն է կատարվում: