| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մենք 2 մլն դրամ արժողությամբ նստարան չունենք ԵՊՀ-ում, սխալ է ներկայացվել. լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ նշելով, որ բուհի գնումների մասով թվեր են հրապարակում, բայց չեն ասում, թե իրականում ինչի վրա է այդ գումարը ծախսվել:
Ռեկտորը նշեց, որ իրականում 2 մլն դրամով իրենք ոչ թե մեկ նստարան, այլ 100 երկաթե աթոռ և 40 ուսանողական նստարան են գնել:
«Դուք հիմա իմ սենյակում թանկարժեք կահույք տեսնո՞ւմ եք: Եթե ես գնեի թանկարժեք գույք կամ աթոռ, իմ աթոռն այս վիճակում կլինե՞ր: Սա 12 տարվա աթոռ է: Դուք մի' կարծեք, որ ես, այստեղ նստած, վայելում եմ էս դիրքս: Ռեկտորի աշխատանքը ծանր և անշնորհակալ աշխատանք է. ես մոռացել եմ իմ երեխաներին, ընտանիքը, ընկերությանը, հարազատներին: Առավոտից մինչ ուշ երեկո ես զբաղված եմ այս գործերով, և մի' կարծեք, որ դա այնքան քաղցր է, որ ես կառչել եմ իմ աթոռից»,- ասաց Սիմոնյանը: