Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զավեշտալի կլիներ, եթե Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի և այս իշխանությունների տեսակետները 100 տոկոսով համընկնեին։ Այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Ես որևէ ակնկալիք չունեի, որ Մոսկվայում որևէ համատեղ հայտարարություն կընդունվեր, բայց այն պատկերները որոնք կային այդ խեղճությունը, հաղթածի և պարտվածի այդ հարաբերությունները այլ բան չեն էլ ենթադարում։ Այս կարգի հանդիպումները շարունակվելու են այլ մայրաքաղաքաներում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ որքան այս իշխանությունը կառչած մնա աթոռից, այդքան զիջումները շատ ավելի առարկայական կդառնան։