| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ունեցանք ստի եւ կեղծիքի միջոցով իշխանության եկած մարդու, ով եկեղեցի վառող հերոստրատոսի խելագարությամբ ավերելով սեփական երկիրը, տակավին շարունակում է կառչած մնալ իր համար այնքան բաղձալի եւ անփոխարինելի համարվող իշխանական աթոռից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած Կառավարության հետ հարց ու պատասխանից հետո։
Նա մասնավորապես գրել է․
«Անհասցե ուղերձ այսօր ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանից հետո.
Կա մարդու տեսակ, որը հանուն անձնական շահի եւ փառասիրության պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, անգամ՝ հարազատ ժողովրդի արժանապատվությունն ու Հայրենիքը: Մարդկության հիշողության մեջ այդպիսիների թիվը շատ չէ... Նրանք հերոստրատոսներն են ու հիտլերները... Նրանց արածով ու թողածով կորցրել է ինչպես մարդկությունը, այնպես էլ առանձին վերցրած ազգեր ու ժողովուրդներ: Ճկատագրի հեգնանքն այս պարագայում կայանում է նրանում, որ նմանները ծնվել են ժողովրդի ծոցից եւ ժողովրդի միջոցով հասել ճանաչելիության: Որքան էլ ցավալի, բայցեւայնպես այդպիսինն ունեցանք նաեւ մենք՝ հայերս... Ունեցանք ստի եւ կեղծիքի միջոցով իշխանության եկած մարդու, ով եկեղեցի վառող հերոստրատոսի խելագարությամբ ավերելով սեփական երկիրը, տակավին շարունակում է կառչած մնալ իր համար այնքան բաղձալի եւ անփոխարինելի համարվող իշխանական աթոռից: Թե որքան կտեւի այս աբսուրդի թատրոնը, դժվար է կանխատեսել, բայց որ նմաների կյանքի մայրամուտը միշտ էլ եղել է ցավոտ, իսկ իրենք էլ օրինաչափորեն հայտնվել են պատմության աղբանոցում՝ դա արդեն վաղուց է հայտնի»: