Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Համալսարանը երբևէ այսպիսի ֆինանսական կայունություն չի ունեցել, ինչպես հիմա. լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Մենք կուտակում էինք գումարները բանկերում, որ կարողանայինք պահել համալսարանի ֆինանսական կայունությունն արդեն 6 տարի: Մենք գուշակել էինք, որ արտագաղթի և այլ պատճառներով հնարավոր է, որ լինեն ֆինանսական խնդիրներ: Տարեվերջին դեֆիցիտային 750 միլիոն դրամ ունեինք, իսկ հիմա 80 միլիոն ունենք: Սա՞ է վատ կառավարումը»,- ասաց նա:
Սիմոնյանը հավելեց, որ ինքը նստած է ռեկտորի աթոռին արդեն 13 տարի: «Սա շատ ծանր, հոգնատանջ, բայց հաճելի աշխատանք է ինձ համար»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է իր` հրաժարական տալուն, Սիմոնյանը վստահեցրեց. «Ես հրաժարական չեմ տալու: Եթե հոգաբարձուների խորհուրդը որոշի, ապա ես կենթարկվեմ այդ որոշմանը: Այո’, սա քաղաքական հետապնդում է, ինձ ուղղակի չեն ուզում տեսնել այս պաշտոնում, որում ես ընտրված եմ»:
Անդրադառնալով իր հասցեին հնչող մեկնաբանություններին` Արամ Սիմոնյանը նշեց. «Սատկած շանը փայտով չեն խփում: Հիմա որ իմ նկատմամբ այս հալածանքներն անում են… Եթե ես լինեի խեղճ ու կրակ, եթե ես լինեի ոչ պրոֆեսիոնալ, ինձ դուրս հանելը 1 րոպեի գործ կլիներ»: