Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ ոք ԵՊՀ-ում այդքան «վիզ չի դրել» բնագիտական առումով տարկետումների համար. ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Նշենք, որ այսօր «ԵՊՀ ռեստարտ»-ը բողոքի ակցիա էր կազմակերպել. պահանջներից մեկը ռեկտորի հրաժարականն է: Արամ Սիմոնյանը նշեց նաև, որ թեև ինքը նշել է, որ, այո, բանակին զինվորներ պետք են, սակայն գիտությանն էլ գիտաշխատողներ են պետք:
Ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ռեկտորը չի կարծում, որ ուռճացված է բուհի վարչական աշխատողների թիվը: Սիմոնյանը պատասխանեց, որ ինքն այդ կարծիքին չէ: «Ես մի շարք մարդկանց կրճատել եմ ու դեռ էլի կրճատելու եմ: ԵՊՀ-ն ընդամենը 4 ռեկտոր ունի. ոչ մի բուհ այսքան քիչ ռեկտորներ չունի»:
Խոսելով բուհի բյուջեի մասին` ԵՊՀ ռեկտորն ասաց, որ իրականում բուհի բյուջեն շատ փոքր է: «Մեր բյուջեն շատ ավելի քիչ է, քան բարձր կարգի որևէ ֆուտբոլիստինը»,- ասաց նա: