|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«ԵԹԵ․․․
Այսպիսով, քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանը հեռացվել է Պետ․ Համալսարանից։ Տարոնին Համալսարանի ղեկավարությունը և ԿԳՄՍ կոչվող նախարարությունը թույլ չտվեցին հանձնել ավարտական քննությունները, սրանով իսկ ապացուցելով, որ Տարոնը դասական քաղբանտարկյալ է, քանի որ , եթե Տարոնը լիներ սովորական քրեական կալանավոր, ապա քննություն հանձնելու որևէ խոչընդոտ չէր լինի։Եվ դուք՝ Հովհաննես Հովհաննիսյան և Վահրամ Դումանյան, չե՞ք ամաչում և դուք ձեզ համարում եք գիտնականնե՞ր։ Դուք ողորմելի, բարձր վարձատրվող ստրուկներ եք, որիշ ոչինչ։ Այս դեպքը եթե լիներ ցանկացած, քիչ թե շատ ժողովրդավարական երկրում, բուռն արձագանք կգտներ՝ ուսանողների և դասախոսների դասադուլներ, գործադուլներ, ապստամբություն։
Իսկ մե՞նք․․․»։