կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-25 21:40
Քաղաքական

Կառչած չեմ եղել պաշտոնից. Գալուստ Սահակյանի որդին ազատվեց պաշտոնից

Կառչած չեմ եղել պաշտոնից. Գալուստ Սահակյանի որդին ազատվեց պաշտոնից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին` Տիգրան Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իր հրաժարականի մասին: Նա առողջապահության նախկին նախարարի տեղակալն էր:

«Հարգելի’ քաղաքացիներ, գործընկերներ, ես այսօր հրաժարական եմ տալիս առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։ Երկար տարիներ եմ աշխատել այս ոլորտում, որոնց ընթացքում գործընկերներիս հետ բազում ձեռքբերումներ ենք արձանագրել ու ձեռագիր ենք թողել առողջապահության զարգացման ոլորաններում։ Առողջապահության հետագա զարգացումը և ազգաբնակչության առողջապահական ծածկույթի ամբողջովին ապահովումը կախված է լինելու պարտադիր ապահովագրության ներդրման քաղաքականությունից։ Այն պետք է լինի մեղմ և չվնասի սոցիալապես անապահով խավի միջոցները։ Բազմիցս նշել եմ, որ կառչած չեմ եղել պաշտոնից, ավելին, երբեք չկարողացա դառնալ «չինովնիկ», այն ծառայացրել եմ միայն ժողովրդի կարիքները հոգալուն։ Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին` հուսալով, որ նրանք ըմբռնումով կվերաբերվեն հրաժարականիս»։