կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-09 15:26
Քաղաքական

Չէի էլ ակնկալում, որ Փաշինյանն ինձ պետք է տեսնի պաշտպանության նախարար. Վիգեն Սարգսյան

Չէի էլ ակնկալում, որ Փաշինյանն ինձ պետք է տեսնի պաշտպանության նախարար. Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը տեղյակ չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Վիգեն Սարգսյանին չի տեսնում պաշտպանության նախարարի պաշտոնում։ Այդ մասին Սարգսյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Ես չեմ լսել Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, որ ինձ չի տեսնում, և ճիշտն ասած` չէի էլ ակնկալում, որ նա ինձ պետք է տեսնի, որովհետև ինչքան էլ տարբեր լինեն մեր հայացքները, ես հարգանքով եմ վերաբերվում պարոն Փաշինյանին:  Եթե նա  ցանկանար, որ ես մնայի  պաշտպանության նախարար, իմ կարծիքը նրա մասին շատ կփոխվեր»,- ասաց Սարգսյանը, ապա հավելեց, որ բոլորն էլ հասուն մարդիկ են ու ունեն գործընթացների լիարժեք պատկերացում։

Սարգսյանն ընդգծեց, որ բնական է և շատ նորմալ, որ  չի ստացել առաջարկ: «Եթե ստանայի, մի քանի խողովակով նշել եմ` ինչպես կլիներ իմ արձագանքը: Եթե այդպիսի առաջարկ լիներ հանրայորեն, իմ արձագանքն էլ կլիներ հանրայնորեն, ինչը ցանկալի չէր լինի»,- շեշտեց նա:  

Վիգեն Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ինչու է բացառում իր մասնակցությունը նոր կառավարությանը։ «Մի քանի խողովակով եղել է քննարկում, թե ինչքան լավ կլինի, եթե ես շարունակեմ ծառայությունս: Ես չեմ կարող ասել, թե այդ խողովակները կապված են Փաշինյանի, նրա թիմի, կամ ինչ-որ մեկի հետ, բայց եղել են տարբեր մարդիկ ու պաշտոնյաներ, որոնք առաջարկել են քննարկել դա», - հայտնեց նա: