Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան: Երկարատև ընդմիջումից հետո այսօր խորհրդարան էր եկել ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Լրագրողները փորձեցին պարզել, թե ի՞նչն էր նրա` խորհրդարան չգալու պատճառը: Պատգամավորը պատասխանեց. «Չէի ուզում, չէի գալիս»:
Դիտարկմանը` չէ՞ որ Դուք այստեղ աշխատում եք, Սեդրակյանը պատասխանեց. «Հարցեր կան, որոնք ձեզ չեն վերաբերում, իմ հետ կապված են, և ես ձեզ չեմ ասում` ձեր ի՞նչ գործն ա, երևի պատճառ կար»:
Հարցին էլ, թե տեղեկություն կա, որ որդուն ուզում է պատգամավոր դարձնել, արձագանքեց. «Նման բան դեռ չկա մտածված»:
Հարցին՝ Ձեր չգալը պայմանավորված է նրանով, որ կառավարությո՞ւն է փոխվել, Սեդրակյանը պատասխանեց. «Ինձ համար կապ չունի, թե ինչ կփոխվի, ես ինքս ինձ գիտեմ և բոլորին ընդունում եմ այնպես, ինչպես իրանք կան»:
Պատգամավորը հերքեց, որ իր տունը խուզարկել են: «Մեր տունը ոչ մեկ էլ չի խուզարկել»,- ասաց նա: